Ադրբեջանը հակաօդային պաշտպանության մարտավարական զորավարժություն է անցկացրել

Զորավարժություններ Ադրբեջանում, 2020թ․

Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հակաօդային պաշտպանության մարտավարական զորավարժություն են անցկացրել, մարտական կրակոցների կատարմամբ։

Ադրեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ «զորավարժությունների ընթացքում հայտնաբերվել և շարժական զենիթա-հրթիռային համակարգերով ոչնչացվել են պայմանական հակառակորդի օդային թիրախները»։

«Առաջադրված մարտական խնդիրներն անձնակազմը հաջողությամբ կատարել է», հայտնում է նախարարությունը՝ նշելով՝ զորավարժությունն անցկացվել է 2023 թվականի պլանի համաձայն։