Սուդանի մայրաքաղաք Խարթումում վերսկսվել են կատաղի մարտերը երկրի բանակի և արագ արձագանքման ջոկատների միջև։ Բանակը փորձում է արագ արձագանքման ջոկատներին դուրս մղել նախագահական նստավայրին և զինված ուժերի կենտրոնակայանին հարող թաղամասերից։
Ավելի վաղ կողմերը համաձայնել են հրադադար հաստատել, սակայն այն շատ արագ խախտվել է:
ՄԱԿ-ը Սուդանի հակամարտող կողմերին կոչ է արել մարդասիրական միջանցք բացել խաղաղ բնակիչներին տարհանելու և տուժածներին օգնություն հասցնելու համար:
Երեքշաբթի օրվա դրությամբ Սուդանում բախումներում սպանվել է ավելի քան 550 և վիրավորվել է ավելի քան 4 հազար 920 մարդ: Ավելի քան 100 հազար բնակիչներ ապաստանել են հարևան երկրներում, որտեղ նրանց մեծ մասը սովի է մատնված: