Եվրոպական միությունը 70 միլիոն եվրո է տրամադրել Վրաստանի և Մոլդովայի զինված ուժերին աջակցելու համար: Գումարը հատկացրել է Եվրոպական խաղաղության հիմնադրամը։
«Եվրոպական միության Խորհուրդը միջոցներ է ձեռնարկել Մոլդովայի և Վրաստանի պաշտպանական սեկտորին սատարելու համար, 40 միլիոն կփոխանցվի Մոլդովային և 30 միլիոն՝ Վրաստանին», - ասվում է Եվրամիության հաղորդագրությունում:
Ըստ նույն աղբյուրի՝ այդ օգնության շրջանակում երկու երկրները կստանան լոգիստիկ, հրամանատարության և վերահսկման, ինչպես նաև օդային տարածքի հսկողության միջոցներ: