Լավրովը ժամանել է Հնդկաստանի Փանաջի քաղաք՝ ՇՀԿ համաժողովին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հնդկաստանի Գոա նահանգի Փանաջի մայրաքաղաք, որտեղ գումարվում Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գերատեսչությունների ղեկավարների համաժողովը։

Կազմակերպության ղեկավարների գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել այս տարվա հուլիսի 3-4-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում։

Նախարարների հավաքի օրակարգում միջազգային և տարածաշրջանային հրատապ զարգացումնեերն են։

Լավրովը մտադիր է նաև երկկողմ հանդիպումներ անցկացնել հնդիկ, պակիստանցի և չինացի պաշտոնակիցների հետ։