Արևմուտքի կողմից Կիևի «հակահարձակման գաղափարների խրախուսումը միայն արյունահեղության և հակամարտության հետագա սրման կհանգեցնի»: "Известия"-ին տված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Գալուզինը չմտածված ու անպատասխանատու է անվանել Արևմուտքի կողմից ժամանակակից զենքի փոխանցումն Ուկրաինային։ «Ես կցանկանայի նախազգուշացնել Կիևի ռեժիմին և նրա արևմտյան հովանավորներին իրենց մտահաղացման անխուսափելի տխուր հետևանքների մասին», - ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Միխայիլ Գալուզինի խոսքով՝ «ո՛չ Կիևը, ո՛չ Արևմուտքը դրանից որևէ դիվիդենտ չեն ստանա»: Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանի զինված ուժերը պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը ևս 300 մլն դոլարի ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային