Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մայիսի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա:

Կառավարությունից հայտնում են, որ այցի ընթացքում Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի է ունենալու երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Պետեր Ֆիալան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:

Հանդիպումներ են նախատեսված նաև Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ: