Ադրբեջանը մտադիր է Բարդայից Աղդամ հասնող երկաթգիծը ավարտին հասցնել այս տարի

Ադրբեջանի կառավարությունը մտադիր է Բարդայից Աղդամ հասնող երկաթգիծը ավարտին հասցնել ընթացիկ տարում։ Հաղորդվում է, որ երկաթուղու երկարությունը կազմում է 47,1 կիլոմետր, որի վրա կկառուցվի 3 կամուրջ։

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծանոթացել է երկաթգծի, ինչպես նաև Աղդամում կառուցվող երկաթուղային կայարանի ու ավտոկայանի շինարարության ընթացքին։