Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործը:
Բարձրագույն դատական խորհրդի փոխանցմամբ՝ նախնական դատական լսումներ են նշանակվել հաջորդ շաբաթ՝ մայիսի 8-ին, ժամը 11։00-ին։
Մեղադրանքը ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։ Երկուսն էլ չեն ընդունում 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կաշառք տալու մեղադրանքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատախազությունը հաստատել է Գագիկ Ծառուկյանի մեղադրանքն ու գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան