ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն այցելում է Վրաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Ջեյմս Ափաթուրայ, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Ջեյմս Ափաթուրայն այցելում է Վրաստան։ «Գիտությունը հանուն խաղաղության և անվտանգության» ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում նա Վրաստանի իշխանությունների հետ քննարկելու է գիտության և ինովացիոն ոլորտում համագործակցության հարցերը։

Ապրիլի 5-ին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայցուցիչ Խավիեր Կոլոմինան Վրաստանի բարեփոխումների մակարդակի ու տեմպերի առնչությամբ մտահոգություն էր հայտնել։