ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Միրզոյանն ու Բլինքենը քննարկել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
Այսօր Միացյալ Նահանգներում նախատեսված է նաև Միրզոյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր