«Ֆորմուլա 1»-ը հայտարարում է Բաքվի հետ նոր եռամյա պայմանագրի ստորագրման մասին

«Ֆորմուլա 1»-ը հայտարարում է Բաքվի հետ նոր եռամյա պայմանագրի ստորագրման մասին․ փաստաթղթի համաձայն Ադրբեջանը մինչև 2026 թվականը կշարունակի հյուրընկալելու մրցույթի գրան պրին։

Մրցույթը Բաքվում անցկացվում է 2016 թվականից։

Մոնակոյից և Սինգապուրից հետո Բաքուն աշխարհի երրորդ քաղաքն է, որը «Ֆորմուլա 1»-ի մրցաշարն անցկացնում է քաղաքի փողոցներով: Պաշտոնական Բաքուն չի թաքցնում՝ նման միջոցառումներ կազմակերպելու հիմնական նպատակը երկրի միջազգային հեղինակությունը բարձրացնելն է: