Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ՝ այսօր Հայաստան է տեղափոխվել ևս 16 հիվանդ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ 10 բուժառու, որ պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 394 հիվանդ։