Ադրբեջանական դիրքերից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակչի ուղղությամբ. ԼՂ ՆԳՆ

Hակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են Նախիջևանիկ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակչի ուղղությամբ, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը:

«Դեպքի վայր մեկնած տեղամասայի տեսուչը պարզել է, որ նույն օրը ժամը 11:05-ի սահմաններում` Ասկերան քաղաքի բնակիչ Արթուր Ռամազյանը «Բելառուս 82» մակնիշի տրակտորով, նշված տարածքում գտնվող նռան այգում, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից` հրաձգային զինատեսակներով կրակ է արձակվել տրակտորի ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։

Ասկերանի բնակիչը գյուղատնտեսական աշխատանքները դադարեցրել է։

Դեպքի մասին հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։