Իրանի մայրաքաղաքում քաղաքացիական հագուստով անվտանգության աշխատակիցները, ըստ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի պարսկական ծառայության, հայտնվում են հասարակական վայրերում՝ զգուշացնելով կանանց պահպանել հիջաբի պարտադիր օրենքը։
Սոցցանցերում ապրիլի 27-ին տարածված պատկերներից երևում է՝ ինչպես են գործակալները մտնում Թեհրանի Էքբատան թաղամասում գտնվող Mega Mall առևտրի կենտրոն՝ պարտադրելով կանանց կիրառել դրես-կոդը:
Սրան զուգահեռ՝ Իրանի տարբեր քաղաքներում ամեն օր հրապարակվում են տարբեր տարիքային խմբերի կանանց լուսանկարներ, որոնք հասարակական և մարդաշատ վայրերում առանց գլխաշորի են։