Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չեղարկել է այսօր նախատեսված նախընտրական միջոցառումները՝ առողջական խնդիրների պատճառով, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։
Միևնույն ժամանակ, ինչպես պարզաբանել է «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահը, Էրդողանը որոշել է տեսակապով մասնակցել այսօր նախատեսված հանդիսավոր արարողությանը` ռուսական արտադրության միջուկային վառելիքը առաջին թուրքական ատոմակայանի էներգաբլոկ մատակարարելու կապակցությամբ:
Ավելի վաղ նախատեսվում էր, որ Թուրքիայի նախագահը գնալու է ատոմակայան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանն ընդհատում է քարոզարշավը առողջական վիճակի վատթարացման պատճառով