Ռուսաստանում՝ Մուրմանսկի շրջանում МиГ-31 տեսակի մարտական ինքնաթիռ է կործանվել: Օդաչուներին փոխադրել են հիվանդանոց:
Ըստ բժիշկների, ինքնաթիռի աղետից տուժած օդաչուները ծանր առողջական վիճակում են:
«Ինքնաթիռը վթարվել է ուսումնական թռիչքի ընթացքում, երկու օդաչուները կատապուլտով դուրս են նետվել, ինքնաթիռն ընկել է ամայի վայրում»,- ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
МиГ-31-ը երկտեղանոց, հեռահար գերձայնային կործանիչ է: Դա չորրորդ սերնդի առաջին մարտական օդանավն է, որը 1982 թվականին արտադրվել է Խորհրդային Միությունում: