Հրթիռակոծվել է Ուկրաինայի Կուպյանսկ քաղաքի երկրագիտական թանգարանը, կա մեկ զոհ

Առնվազն մեկ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի արևելքում Կուպյանսկ քաղաքի թանգարանը հրթիռակոծելու հետևանքով։

Խարկովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը «Ազատությանն» ասել է, որ ապրիլի 25-ին ռուսական ուժերը S-300 հրթիռներով ռմբակոծել են Կուպյանսկի կենտրոնը, հրթիռներից մեկն ընկնել է երկրագիտական թանգարանի վրա։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են, հնարավոր է առնվազն ևս մեկ մարդ լինի փլատակների տակ, ասել է նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինչև տարվա վերջ ուկրաինական կողմը կվերադարձնի բոլոր տարածքները. պնդում է ուկրաինացի զինվորականը