Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին:
Հանդիպման ընթացքում նշվել է երկու երկրների միջև կապերի հաջող զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։
«Պետության ղեկավարը և Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հարցեր», - ասվում է Ադրբեջանի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։