Արցախի Անվտանգության խորհրդի անդամները՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորւթյամբ, դիմում են եռակողմ հայտարարության կողմերին (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան) և հատկապես Ռուսաստանին՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։
«Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծագած անվտանգային և հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները», - ասված է խորհրդի հայտարարության մեջ։
Ադրբեջանական կողմը այսօր փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում։ Բաքուն հաստատել է, որ այնտեղ նոր անցակետ է տեղադրում։
Հիշեցնելով, որ արդեն 133 օր շարունակ Արցախի ժողովուրդը շրջափակման մեջ է գտնվում, ԱԽ-ն բացարձակորեն անընդունելի է համարել այնտեղ անցակետի տեղադրումն Ադրբեջանի կողմից, նաև արձանագրել, որ այդ քայլով Արցախի ժողովուրդը վերջնականապես դարձել է պատանդ Ադրբեջանի ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիներն ու ռուս խաղաղապահները բանակցում են այնտեղ, ուր ադրբեջանցիները փորձում են անցակետ տեղադրել․ Տեղի համայնքապետ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անցակետ տեղադրելով՝ ադրբեջանցիները ստուգելու են Արցախ մտնող ցանկացած մեքենա. Արցախի պատգամավոր