Ըստ ՊՆ-ի՝ Սոթքի դիրքում ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինվոր է զոհվել․ Բաքուն հերքում է

Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով ադրբեջանական կողմի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանը հերքում է, որ զինծառայողն իր զինված ուժի կողմից արձակած կրակոցից է զոհվել։