Ստամբուլում կրակել են իշխող կուսակցության գրասենյակի ուղղությամբ

Անհայտ անձինք կրակել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի գրասենյակներից մեկի ուղղությամբ, հայտնել են տեղի իշխանությունները։

Հայտարարության համաձայն՝ երկու մեքենա անցել է Բահչելիևլեր թաղամասում գտնվող կուսակցության շենքի մոտով և հինգ կրակոց արձակել օդ։ Կուսակցության գրասենյակի վերևի հարկում հայտնաբերվել են չորս փամփուշտի հետքեր։

Միջադեպից ոչ ոք չի տուժել, կրակողներին հայտնաբերելու որոնողական աշխատանքները շարունակվում են։