ՊՆ-ը հերքում է Բաքվի պնդումը՝ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան ԼՂ մուտք գործելու մասին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե իբր արձանագրվել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ:

«Կեղծ են նաև ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ, ռազմամթերք և ռազմական տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր պնդումները», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մասնավորապես նշել է, որ այսօր առավոտյան նկատվել է հայկական ռազմական տեխնիկայի շարժ դեպի Լեռնային Ղարաբաղ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: