Մակրոն. «Հրաժարական չեմ տալու, պետք է սպասել մինչև 2027 թվականը»

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Պերոլ, 20 ապրիլի, 2023թ.

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ չնայած կենսաթոշակի բարեփոխումը մերժող մարդկանց պահանջներին, ինքը հրաժարական տալու մտադրություն չունի:

Ֆրանսիայում վերջին շաբաթներին բողոքի լայնածավալ ցույցեր են: Թոշակի անցնելու տարիքը 62-ից 64-ի հասցնելու նախաձեռնությունը միլիոնավոր մարդկանց վրդովմունքն է հարուցել: Օրենքն արդեն վավերացվել է նախագահի կողմից, Սահմանադրական խորհուրդն էլ հայտարարել է, որ այն չի հակասում երկրի Սահմանադրությանը:

Մակրոնն այսօր երկրի հարավում այցելել է Պերոլ ավան, որտեղ մի կին նրա հրաժարականն պահանջել:

«Ես հրաժարական չեմ տալու: Պետք է սպասել մինչև 2027 թվականը»,- հայտարարել է Ֆրանսիայի ղեկավարը:

2027 թվականին Ֆրանսիայում նախատեսվում են հերթական նախագահական ընտրությունները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայում տեղի են ունեցել կենսաթոշակային բարեփոխումների դեմ հերթական ցույցերը