Երևանն անթույլատրելի է համարում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունն ու ռազմատենչ հռետորաբանությունը, այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդունելով՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:
Ըստ վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ վարչակազմի՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ ներդրվող ջանքերը և ներկայացրել առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն ունեն հնարավորություն հասնելու խաղաղության. ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանն ու Բոնոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լինի խաղաղ գործընթացի մաս. Լուիս Բոնո