Թուրքիայում տեղի է ունեցել 4.6 մագնիտուդով երկրաշարժ, մարդիկ չեն տուժել

Կինետիկ սեյսմոգրաֆ, արխիվ

Թուրքիայում Էլազըղի մարզում տեղի է ունեցել 4.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Սիվրիջեի շրջանում՝ մոտ 11 կիլոմետր խորության վրա:

Ըստ Թուրքիայի բնական աղետների և արտակարգ դրության վարչության հաղորդագրության, տուժածներ և ավերածություններ չկան:

Այս տարվա փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ: Հարևան Սիրիայում այդ երկրաշարժից զոհվել է ավելի քան 7 հազար մարդ:

Դրանից հետո տարածաշրջանում գրանցվել են տարբեր ուժգնության հազարավոր հետցնցումներ: