Պեսկով․ «Եռակողմ հայտարարությունների կատարումն այլընտրանք չունի»

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները [ղարաբաղյան խնդրի և հայ - ադրբեջանական հարաբերությունների] կարգավորման միակ իրական և իրատեսական հիմքն են», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կարծում ենք, որ այդ բոլոր պայմանավորվածությունների կյանքի կոչումը այլընտրանք չունի և անհրաժեշտ է բոլոր կողմերին», - ասել է Կրեմլի խոսնակը:

Մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիևի երեկ հնչեցրած հայտարարությունները՝ Պեսկովն ընդգծել է. - «Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլը, որ ի վիճակի է նպաստել լարվածության թուլացմանն ու ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ համաձայնագրերի կատարմանը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում, որ Ադրբեջանը նույնը անի. ՓաշինյանԱլիևը Հայաստանից պահանջում է հստակ հայտարարել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»