Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գան և պատասխանեն իրենց հարցերին ու ներկայացնեն բացատրություններ իրենց որդիների զոհվելու հանգամանքների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է զոհերի հարազատների մեծ մասի փաստաբան Նորայր Նորիկյանը։
Նա նաև իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում ներկայացրել է իրավիճակը։
Ազատի հրդեհի գործով այժմ 5 մեղադրյալ կա, երեքը կալանքի տակ են, այս թվում՝ կապիտան Եղիշե Հակոբյանը, որն ըստ պաշտոնական վարկածի՝ փորձել էր բենզինով թեժացնել զինվորական կացարանի վառարանը, ինչից էլ ծագել էր հուժկու հրդեհը։ Մյուս մեղադրյալները բարձրաստիճան զինվորականներ են, ովքեր պատասխանատու էին զորամասի հրդեհային անվտանգության համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Շմոլ գազից և այրվածքային շոկից»․ ստացվել է Ազատի զորամասի 8 զինվորների դիակների փորձաքննության եզրակացությունները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազատում զոհված զինվորների ծնողները կհանդիպեն զինդատախազին. հարցերը շատ են