Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր այցելել է Դոնեցկի մարզում գտնվող ռազմաճակատային Ավդեևկա քաղաք։
Հրամանատարները նրան զեկուցել են մարտի դաշտում տիրող իրավիճակի մասին։
«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինել, շնորհակալություն հայտնել ձեր ծառայության, մեր հողերը, Ուկրաինան, մեր ընտանիքները պաշտպանելու համար»,- ասել է Զելենսկին։
Նա պարգևներ է հանձնել զինվորականներին։ Զելենսկին նաև այցելել է հիվանդանոցում բուժվող վիրավոր զինվորականներին։
Ավդեևկան ռուսական ռմբակոծությունների ու գրոհների հիմնական ուղղություններից մեկն է։ Այսօր նկարահանված կադրերը ցուցադրում են ամբողջովին ոչնչացված շենքեր ու շինություններ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական զորքերը նախատեսում էին հակահարձակում սկսել ապրիլի 30-ին. Newsweek ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի ԶՈւ ԳՇ․ ռուսները երեկ մոտ վեց տասնյակ գրոհ են նախաձեռնել