Մոսկվայի դատարանը մերժեց Էվան Գերշկովիչի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Մոսկվայի դատարանը մերժեց Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչին մինչև դատավարությունը կալանքից ազատելու միջնորդությունը։ Նրա խափանման միջոցը չփոխվեց, լրագրողը կմնա կալանքի տակ։

Լրտեսության մեղադրանքով Գերշկովիչը ձերբակալվել է մարտի 29-ին։ Նա մեղադրանքը չի ընդունում։

Ավելի քան չորս տասնյակ երկրներ համատեղ ուղերձ են ստորագրել՝ պահանջելով ազատ արձակել Էվան Գերշկովիչին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկացի լրագրող Գերշկովիչը «անօրինականորեն կալանավորված անձի» կարգավիճակ է ստացել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լրագրող Էվան Գերշկովիչին մեղադրանք է առաջադրվել լրտեսության համար. ՏԱՍՍ