Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը։
Երկամարտում 19-ամյա Գոռ Սահակյանը գրանցեց 320 կգ արդյունք՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։
67 կգ քաշային կարգի պոկում վարժությունում նա բարձրացրեց 140 կգ, ապա145 կգ: Հրում վարժությունում Գոռ Սահակյանը բարձրացրեց 170 կգ և 175 կգ:
Եվրոպայի արծաթե մեդալը նվաճեց Իսպանիան ներկայացնող Խուան Ակարան Մենդոսան երկամարտի 305 կգ արդյունքով, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ թուրք Կաան Կահրիմանը 301 կգ-ով (141+160):