Բախվել են գնացքն ու բեռնատարը. կա երեք տուժած

Գյումրի-Երևան երթուղով երթևեկող էլեկտրագնացքը երեկ երեկոյան բախվել է երկաթուղային գծերը չպարզված կարգով հատող FAW մակնիշի բեռնատարին: Բախման հետևանքով տուժել են բեռնատարի վարորդը և ուղևորը, ինչպես նաև ՀԿԵ-ի ուղևորը, հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղուց»։

Քարակերտ-Դալարիկ հատվածի չհսկվող անցումում տեղի ունեցած բախման հետևանքով էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից, երթևեկությունը դադարեցվել է մի քանի ժամով, ինչը հանգեցրել է գնացքների երթևեկության ժամանակացույցի խախտմանը։

Քրեական գործ է հարուցվել ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով։