Գերմանիայում վերջին երեք գործող ատոմակայաններն անջատվել են ցանցից

Գերմանական վերջին երեք գործող ատոմակայանները անջատվել են ցանցից, գրում են լրատվամիջոցները՝ հղում անելով կայանների օպերատորի հաղորդագրությունը։

«Մենք աշխատում ենք օրենքի տառին համապատասխան, և այստեղ միանշանակ քրեական հանցագործություն կլինի ապրիլի 16-ից ռեակտորի շահագործումը շարունակելը», - ասել է գերմանական ատոմակայանի վերահսկման աշխատանքային խմբի ղեկավար Գերիտ Նիհաուսը։

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը 2011 թվականին էր մինչև 2022 թվականը բոլոր ատոմակայանները փակելու որոշում կայացրել ճապոնական «Ֆակուսիմա -1»-ի ատոմակայանում տեղի ունեցած վթարից անմիջապես հետո։