Հարավային Կորեան, Ճապոնիան և ԱՄՆ-ը կանոնավոր զորավարժություններ կանցկացնեն

ԱՄՆ և Հարավային Կորեայի զինված ուժերի համատեղ զորավարժություններ, արխիվ

Հարավային Կորեայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների երեկ տեղի ունեցած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել կանոնավոր զորավարժություններ անցկացնել՝ դիմակայելու համար Հյուսիսային Կորեայի աճող սպառնալիքներին։ Այս մասին հաղոդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։

Փհենյանը հաճախ է հրթիռների փորձարկումներ անցկացնում` այդ թվում արձակելով նաև միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ։