Չավուշօղլուն Շմիդտի հետ Հարավային Կովկասի թեման է քննարկել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ:

Նախարարը Twitter-ում տեղադրել է համառոտ գրառում, ըստ որի հանդիպման ընթացքում ի շարս այլ հարցերի քննարկվել է իրավիճակն Ուկրաինայում և Հարավային Կովկասում: