Թուրքիան և Եգիպտոսը համաձայնել են բարելավել հարաբերությունները: Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում ընդունել է իր եգիպտացի պաշտոնակից Սամեհ Շուքրիին:
Երկու երկրները որոշել են հնարավորինս արագ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և առաջիկա օրերին այդ մասին համատեղ հայտարարություն կտարածեն:
Եգիպտոսը և Թուրքիան նաև մտադիր են ընդարձակել համագործակցությունն էներգետիկայի բնագավառում: Թուրքիան Եգիպտոսում արտադրված էլեկտրաէներգիայի ամենախոշոր գնորդն է: Անցած ամսվա ընթացքում Չավուշօղլուն է մեկնել Կահիրե:
Երկու երկրների հարաբերությունները 2013 թվականին կտրուկ վատթարացել են, և դեսպանների փոխադարձ արտաքսում է տեղի ունեցել այն բանից հետո, երբ Եգիպտոսում գահընկեց են արել Թուրքիայի աջակցությունը վայելող «Մահմեդական եղբայրություն» շարժման լիդեր, նախագահ Մոհամեդ Մուրսիին: