Զինծառայող է վիրավորվել, նախնական տվյալներով, իրեն ամրակցված զենքից. ՊՆ

Նախնական տվյալներով իրեն ամրակցված զենքից երեկ հրազենային վիրավորում է ստացել ՊՆ զինծառայող Հ. Ս.-ն, հայտնում է ռազմական գերատեսչությունը։

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Պաշտպանության նախարարությունից հավելում են, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: