Բաքուն դիմել է միջազգային կազմակերպություններին Հայաստանի հետ սահմանին անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների վերաբերյալ, հինգշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։
«Հայաստանի հետ սահմանին անբարենպաստ եղանակային պայմաններում սահմանափակ տեսանելիության պատճառով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի ՊՆ զինծառայողներ Ագշին Բաբիրովը (ծնված 2004թ.) և Հուսեյն Ախունդովը (ծնված 2003թ.) անհետացել են։ Հաշվի առնելով զինծառայողներին Հայաստանի տարածքում պահելու հավանականությունը՝ նրանց ազատ արձակելու վերաբերյալ պաշտոնական դիմում է ներկայացվել համապատասխան միջազգային կազմակերպություններին», - ասված է հանձնաժողովի հաղորդագրությունում։
Երկու զինծառայողի մոլորվելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ապրիլի 10-ին: Անցած օրերին Հայաստանում ադրբեջանցի զինվոր է ձերբակալվել, ևս մեկին որոնում են: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը չի հրապարակել ձերբակալված ադրբեջանցու անուն-ազգանունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բնունիս մտած երկու ադրբեջանցիներից մեկին բռնել են, մյուսին փնտրում են․ Սիսիանի համայնքապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ երկրորդ զինվորը «սահմանը հատելուց շատ չանցած՝ հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցի զինվորները փախուստի են դիմել նվաստացումների պատճառով. իրավապահների եռօրյա լռությունը վարչապետը խախտեց