Բայդենը Հյուսիսային Իռլանդիայում հանդիպելու է նաև իր հեռավոր ազգականների հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանում է Հյուսիսային Իռլանդիա, 12-ը ապրիլի, 2023թ.

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սկսելով իր եռօրյա այցը Հյուսիսային Իռլանդիա՝ հանդիպելու է Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի և Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական գործիչների հետ։

Բելֆաստում Բայդենը ելույթ է ունենալու՝ նվիրված 1998 թվականին ձեռք բերված խաղաղության համաձայնագրի 25-րդ ամյակին։ Այդ համաձայնագրով Հյուսիսային Իռլանդիայում դադարեցվեցին արյունահեղ բռնությունները։

Բայդենների ընտանիքը իռլանդական արմատաներ ունի, որոնցով Միացյալ Նահանգների նախագահը հպարտանում է։ Այցելության ընթացքում նա հանդիպելու է իր հեռավոր ազգականներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ նախագահը ուղևորվեց Հյուսիսային Իռլանդիա