Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դադարեցրել է աշխատանքային այցը Բելգիա և վերադառնում է Հայաստան, հայտնում է ՊՆ խոսնակը։
Պապիկյանը երեկ է մեկնել Բրյուսել, այսօր այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն:
Ադրբեջանական զինուժն այսօր կեսօրից հետո կրակ է բացել Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, տեղեկացրել էին Պաշտպանության նախարարությունից։
Հայկական կողմը հաղորդում է չորս զոհի, ադրբեջանականը՝ երեքի մասին։