Ռուսական խաղաղապահ առաքելությունը հայտնում է Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպքի մասին։
Զորախմբի ամենօրյա տեղեկագրում ասվում է, որ զոհեր և վիրավորներ չկան, ռուսական հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։
Այլ մանրամասներ, թե որ կողմն է խախտում արել, չի հաղորդվում։