Կրակոցներ Տեղ գյուղի հատվածում. հայկական և ադրբեջանական կողմերը հայտնում են զոհերի և վիրավորների մասին
Your browser doesn’t support HTML5
Ադրբեջանական զինուժն այսօր կեսօրից հետո կրակ է բացել Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Անուն, ազգանուններ գերատեսչությունն առայժմ չի հրապարակել։