Ադրբեջանի ԱԳՆ իրավիճակի լարման մեջ կրկին մեղադրում է հայկական կողմին՝ պնդելով` «այն հանգամանքը, որ նման սադրանքները տեղի են ունենում միջազգային հանրության կողմից խաղաղության պայմանագրի կնքման մասին լուրջ կոչերի ֆոնին, վկայում են, որ Հայաստանը խաղաղ գործընթացում հետաքրքրված չէ»:
Ադրբեջանի ԱԳՆ պնդմամբ՝ «ադրբեջանական բանակը հայկական կողմի սադրանքները կանխելու համար ձեռնարկել և հետագայում ևս համապատասխան միջոցներ կձեռնարկի»։
Այսօր ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել է, որ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական Զինված ուժերի զինծառայողների ուղղությամբ: Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
Իր հերթին, պաշտոնական Բաքուն պնդել է, թե «հայկական ուժերը հրաձգային զենքից ակտիվորեն գնդակոծել են հանդիպակաց ադրբեջանական դիրքերը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեղ գյուղի դաշտերում դիրքավորված ադրբեջանցիները կրակ են բացել. ՊՆ-ի նախնական տեղեկություններով՝ կան զոհեր