Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն:
Հայաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ տեղի է ունեցել Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է ԵԴՈՒԳՀ հրամանատարությունը, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմական ներկայացուցիչները՝ պատվո պահակախմբի և նվագախմբի մասնակցությամբ:
Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը երեկ է աշխատանքային այցով մեկնել Բրյուսել: Ռազմական գերատեսչությունն օրակարգից մանրամասներ չէր հրապարակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել