«Թուրքիայի հետ հարաբերություններում Աթենքը պետք է զգուշավոր լավատեսություն ցուցաբերի և զերծ մնա միամտության դրսևորումներից», - նախօերին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։
«Հունաստանի կողմից սխալ կլիներ Թուրքիայի մեկնած ձեռքը չսեղմելը։ Դա համապատասխանում է մեր ազգային շահերին», - հունական SKAI TV հեռուստաընկերության եթերում հայտարարել է Դենդիասը՝ նշելով, որ Թուրքիայի և Հունաստանի ռազմավարական շահերը համընկնում են։
«Դրական կլինի, եթե թուրքական ղեկավարությունը հանգի նույն հետևությանը»,-նշել է Հունաստանի արտգործնախարարը։