Մեզ եղբայրական Ռուսաստանից անհրաժեշտ են անվտանգության լիարժեք երաշխիքներ. Ալեքսանդր Լուկաշենկո

Ալեքսանդր Լուկաշենկո և Վլադիմիր Պուտին

Բելառուսի նախագահն այսօր ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարարին և քննարկել Բելառուսի անվտանգության երաշխիքները։

«Պուտինի հետ մեր բանակցությունների ընթացքում նշել ենք, որ Բելառուսի դեմ ագրեսիայի պարագայում Ռուսաստանն իր սեփական տարածքի նման պաշտպանելու է Բելառուսը։ Մեզ եղբայրական Ռուսաստանից անհրաժեշտ են անվտանգության լիարժեք երաշխիքներ», - Շոյգուին ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն շեշտել է, որ այսօր Բելառուսի տարածքում տեղակայված են տասնյակ հազար ռուսաստանցի զինծառյողներ։ Ավելին, անցած ամիս նախագահ Պուտինը հայտարարել էր, թե Լուկաշենկոյի խնդրանքով Ռուսաստանը Բելառուսի տարածքում տեղակայելու տակտիկական միջուկային զենք։ Պուտինի խոսքով, արդեն հունիսին պետք է պատրաստ լինեն միջուկայաին զենքի պահեստները Բելառուսի տարածքում։

Մինչ այդ Ռուաստանը շարունակում է սովորական հրթռիներով ռմբակոծել ուկրաինական քաղաքները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Զելենսկի. «Այդպես է ահաբեկիչ պետությունը նշում Ծաղկազարդի օրը»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դատապարտել է Զատիկի օրերին Զապորոժիեի վրա ռուսական հարվածը , որի հետևանքով զոհվել է տղամարդ և 11-ամյա երեխա. - «Ահաբեկչական պետությունն այսպես է անցկացնում այս Ծաղկազարդի կիրակին: Ահա թե ինչպես է Ռուսաստանը իրեն ավելի մեծ մեկուսացման մեջ դնում աշխարհից, մարդկությունից։ Յուրաքանչյուր քրիստոնեական տոն սովորեցնում է մեզ, որ գուցե մենք չգիտենք, թե ինչպես, բայց պետք է վստահ լինել, որ չարը կպարտվի»։

Ուկրաինական բնակավայրերը ռմբակոծելուն զուգահեռ ռուս զինվորականները Բախմուտում անցել են «հողին հավասարեցնելու» մարտավարությանը, ասել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին՝ հավելելլով, թե Ռուսաստանը Բախմուտում «ավերում է շենքերն ու դիրքերը օդային հարվածներով ու հրետանային կրակով»։

Ռուսական կողմն իր հերթին հայտարում է, թե քաղաքը ոչնչացնում են ուկինական ուժերը։ Ինքնահռչակ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը տեսանյութ է հրապարակել, որում պնդում է, թե Բախմուտում է, ռուսներն այդ քաղաքը Արտյոմովսկ են անվանում. - «Վագները ազատագրում է Արտյոմովսկը։ Հակառակորդը չի խնայում ո՛չ քաղաքը, ո՛չ իր սեփականb զինծառայողներին, մսաղաց է»:

Պուշիլինի հրապարակած տեսանյութից նույնպես ակնհայտ է, որ քաղաքի համար մարտերը շարունակվում են ․

Հակառակ Պուշիլինի պնդումներին, թե «Վագները» շուտով գրավելու է Բախմուտը, Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է, թե Ռուսաստանը ստիպված է «ներգրավել հատուկ նշանակության ուժեր և օդային հարձակման ստորաբաժանումներ» քաղաքի համար մղվող մարտերում:

Բախմուտը 2023 թվականի սկզբից դարձել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ամենաթեժ կետը։ Ռուսաստանն ու Ուկրաինան դաժան պայքար են մղում քաղաքի վերահսկողության համար: Մինչ օրս քաղաքը ռուսական զորքերն ամբողջությամբ չեն վերահսկում։

Ու մինչ կատաղի մարտերը Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում շարունակվում են ՝ ուկրինական կողմը պատրաստվում է հակահարձակման, թեև դրա հստակ ժամկետն ու ուղղությունը չեն հայտարավել։

Ավելին, ԱՄՆ գաղտնի ռազմական փաստաթղթերի ենթադրյալ արտահոսքի պատճառով, Կիևը փոխել է որոշ ռազմական պլաններ, CNN-ին ասել է Ուկրաինայի նախագահի մոտ կանգնած աղբյուրը։

Թե որոնք են այդ ծրագրերը և ինչ փոփոխություններ են կատարվել դրանցում, արդյոք այդ փոփոխությունները վերաբերում են հակահարձակմանը , որի մասին Կիևը խոսում է տարվա սկզբից, CNN-ը չի հայտնում։
Արևմտյան լրատվամիջոցները, հիշեցնեմ, սկսել են հաղորդել Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի ենթադրյալ արտահոսքի մասին ապրիլի սկզբին։

Թեև դեռ հայտնի չէ, թե երբ է սկսվելու ուկրաինական հակահարձակումը, Ուկրաինային սահմանակից ռուսական երկու մարզերի՝ Բելգորոդի և Կուրսկի իշխանությունները չեղարկել են մայիսի 9-ի շքերթը։ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, մասնավորապես ասել է, թե մայիսի 9-ին շքերթ չի լինի «թշնամուն չգրգռելու համար»։