ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան։
Տարածաշրջանային այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա երեք երկրների պաշտոնյաների, խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
«Այցը նպատակաուղղված է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հետ ԵԱՀԿ համագործակցության ամրապնդմանը, անվտանգության առկա մարտահրավերների լուծմանը և Հարավային Կովկասի տարածաշրջանում երկխոսության միջոցով խաղաղության և կայունության խթանմանը», - ասված է ԵԱՀԿ հայտարարությունում։
Բուջար Օսմանին հունվարին առանձին հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախաևաևների հետ, ասել, որ ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, իր մտահոգությունը հայտնել քաղաքացիական բնակչության առօրյա կյանքի վրա դրա ազդեցության վերաբերյալ և կոչ արել բոլոր կողմերին թուլացնել լարվածությունը և կառուցողական ու արդյունավետ երկխոսություն սկսել:
Օսմանին վերահաստատել էր իր պատրաստակամությունը անձնական ներգրավվածության համար՝ օգնելու թուլացնել լարվածությունը և նպաստելու կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին՝ նաև հայտարարելով, որ առաջիկայում կայցելի Հայաստան և Ադրբեջան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել կողմերին թուլացնել լարվածությունը. նա կայցելի Հայաստան և Ադրբեջան