Զապորոժիեի հերթական հրթիռակոծության հետևանքով բնակելի շենքը մասամբ ավերվել է բռնկված հրդեհից։ Պայթյունը մասամբ վնասել է հարևան տները, ջարդվել են ապակիները։
Ժամը 08:00-ի դրությամբ տեղեկությունների համաձայն՝ զոհվել է երկու հոգի՝ 50-ամյա հայրը և նրա 11-ամյա դուստրը, հայտնում է ուկրաինական կողմը։
Փլատակների տակից Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը փրկել է 46-ամյա մորը, ավագ դուստրը տանը չի եղել: