Բաքուն հայկական կողմին մեղադրում է հրադադարը խախտելու մեջ, Երևանը հերքում է

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե այսօր Հայաստանի զինուժը խախտել է հրադադարը և մոտ կես ժամ կրակել սահմանին տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

«Ապրիլի 7 ֊ին ժամը 13:20-ից մինչև 13:45 Հայաստանի Զինված ուժերը կրակ են բացել` թիրախավորելով Լաչինի շրջանի Մինքենդ բնակավայրը», - նշում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը:

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, ըստ հաղորդագրության, «համարժեք քայլեր են ձեռնարկել»: Այլ մանրամասներ Բաքուն չի հաղորդում:

Հայաստանի պաշտպանության նախարարությանը հերքում է ադրբեջանական կողմի պնդումը՝ այն որակելով «հերթական ապատեղեկատվություն»: