Հայաստանում է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղարը

Հայաստանում է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանին։

Ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպանության՝ Վենկատարամանը հանդիպում կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

ԱՄՆ փոխքարտուղարը նաև Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին հանդես կգա բացման խոսքով՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կոմերցիոն կապերի խորացման և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում կոմերցիոն փոխգործակցության խթանման հարցում, նշում է դեսպանությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն ունեն հնարավորություն հասնելու խաղաղության. ԱՄՆ պետքարտուղար