Կիևն անուղղակի ընդունում է՝ Բախմուտի մեծ մասը վերահսկում են ռուսները

Ուկրաինա, Բախմուտ, 6-ը ապրիլի, 2023թ.

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հինգշաբթի երեկոյան տարածած ամփոփագրում անուղղակիորեն ընդունում է, որ Բախմուտի մեծ մասը գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ։

«Բախմուտի ուղղությամբ հակառակորդը շարունակում է հարձակողական գործողություններ իրականացնել՝ փորձելով լիովին վերահսկել Բախմուտ քաղաքը, շարունակվում են կատաղի մարտերը», - ասվում է հաղորդագրությունում։

Դեռ մարտի 28-ին Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը, հիմնվելով երկու կողմերի տեսանյութերի և հաղորդագրությունների վրա, գնահատել էր, որ «Վագներ»-ը, հավանաբար, գրավել է Բախմուտի տարածքի մոտ 65 տոկոսը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պրիգոժին․ «Բախմուտն իրավաբանորեն ռուսական ուժերի վերահսկողության տակ է»Ուկրաինան հաստատում է, որ ռուսները որոշակի հաջողություն են արձանագրել Բախմուտում, և պատրաստվում է հակահարձակմանՌուսները այժմ վերահսկում են Բախմուտի տարածքի մոտ 65 տոկոսը. ամերիկացի փորձագետներ